Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հայտնի են Եվրոպայի «մշակութային մայրաքաղաքները»

Հայտնի են Եվրոպայի «մշակութային մայրաքաղաքները»
22.03.2020 | 22:03

2020-ի Եվրոպայի «մշակութային մայրաքաղաքներն» այս անգամ ծովափնյա երկու քաղաք են՝ Ռիեկան ու Գոուլեյը: Այս մասին գրում է Euromag.ru կայքը:
2020-ի ամբողջ ընթացքում Խորվաթիայում ու Իռլանդիայում գտնվող այս քաղաքներում մշակութային զանազան միջոցառումներ են անկացվելու, որոնք բաց են լինելու թե՛տեղացիների, թե վերոնշյալ քաղաքներ այցելած հյուրերի համար:


Ռիեկան Խորվաթիայի երրորդ ամենամեծ քաղաքն է: Այն գտնվում է գտնվում է Իստրիա թերակղզու հյուսիսային մասում: Քաղաքն անվանումը ստացել է Ռիեկա գետից, որը խորվաթերեն նշանակում է «գետ»: Ռիեկայում է գտնվում աշխարհի խոշորագույն ծովային նավահանգիստը:
Իռլանդական Գոլուեյը Իռլանդիայի արևմտյան մասում՝ Գոլուեյ կոմսությունում է գտնվում: Ավելի քան 73 հազար բնակիչ ունի, հիմնադրվել է 13-րդ դարում:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ